ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ

Վերջին ուսումնասիրություններն անակնկալ արդյունքներ են ունեցել: Ահա մի քանի հուշում, որոնք կարող են արդյունավետորեն օգնել կնճիռների, տարիքային լաքաների դեմ պայքարի և անգամ քաղցկեղի կանխարգելման հարցում: Սկսիր հիմա և մնա անկրկնելի... միշտ:
1. Հետազոտությունները ևս մեկ անգամ հաստատում են` մաշկի քաղցկեղն ավելի հաճախ ի հայտ է գալիս մարմնի ձախ հատվածում: «Հիմնական պատճառներից մեկը մեքենայի ղեկին երկար ժամանակ գտնվելն է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն օրեցօր ազդում են ձախ այտի, ուսի և ոտքի հատվածի վրա»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Նյու Յորքի համալսարանի կլինիկական մաշկաբանության բաժանմունքի դասախոս Ռեբեկա Բաքստը: Նույնիսկ եթե երթևեկում ես փակ պատուհանով, ապակին չի ֆիլտրում բոլոր ճառագայթները: Ուստի մեքենայումդ միշտ ունեցիր արևապաշտպան քսուք և կիրառիր ցերեկվա ժամերին ղեկին նստելուց առաջ, նույնիսկ եթե կարճ ժամանակով ես դուրս եկել:
Վտանգավոր կախվածություն
2. Մաշկաբանները վաղուց էին մտահոգվում սրահային արևայրուքի վնասակար ազդեցությունների մասին՝ նշելով, որ այն կարող է կախվածության մեջ գցել մարդուն: Այժմ ուսումնասիրություններն ապացուցում են այդ վարկածը: Պարզվում է, որ սրահում արևայրուք ընդունելու ժամանակ առաջին իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ մեկտեղ ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տարատեսակ կախվածությունների առաջացման համար, ինչպես օրինակ` ծխախոտի կամ ալկոհոլի պարագայում:
«Ըստ այս տեսության՝ ուղեղը սկսում է ուլտրամանուշակագույն ճառագայթների կարիք զգալ, և որքան հաճախ է մարդն ընդունում սրահային արևայրուք, այնքան ավելի շատ է դրան ձգտում»,- բացատրում է գիտությունների դոկտոր Բրայան Ադինոֆը: Սրանով էլ բացատրվում է այն փաստը, թե ինչու բազմաթիվ կանայք, տեղյակ լինելով արհեստական արևայրուքի հավանական վտանգներին, շարունակում են այցելել սրահներ: Ի՛նչ խոսք, նման կախվածությունից խուսափելու համար հարկավոր է առհասարակ զերծ մնալ սրահային արևայրուքից:
3. Լողազգեստի վտանգավոր հատվածները
Այս շագանակագույն կետերը ցույց են տալիս այն հատվածները, որտեղ վերջանում է լողազգեստը և սկսվում է բաց մաշկը: Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ուսերին, որովայնին ու ազդրերի վերին հատվածներին, քանի որ արևի ուղիղ ազդեցությունն այդ մասերում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: «Բացի այդ, սրանք այն մասերն են, որոնք, լողազգեստին մոտ գտնվելով, բավարար քանակությամբ արևապաշտպան միջոցներով չեն պատվում»,- նշում է գիտությունների դոկտոր, Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի մաշկաբանության պրոֆեսոր Դեյվիդ Լեֆելը:
Մոտ 15 րոպե մերկ մարմինդ մեծ հայելու առջև ուսումնասիրիր` պարզելու հավանական պեպենների, լաքաների կամ այլ նշանների առկայությունը: Այս հատվածները պետք է պարտադիր պաշտպանվեն արևի ճառագայթներից: Ուստի ճիշտ կլինի, որ մարմինդ արևապաշտպան քսուքով պատես նախքան լողազգեստ հագնելը: Այդ դեպքում կարող ես պաշտպանել ոչ միայն լողազգեստից դուրս, այլև նրանից ներս ընկած հատվածը, ինչը նույնպես շատ կարևոր է: Հաշվի առ, որ քսուքն արագ մաքրվում է, ուստի պարբերաբար թարմացրու այն:
4. Սրահային արևայրուքի նույնիսկ մեկ սեանսը կարող է լուրջ վնաս հասցնել
Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, նույնիսկ ոչ հաճախակի սրահային արևայրուքը կարող է մոտ 69%-ով մեծացնել բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու հավանականությունը: Մինչ այդ ուսումնասիրությունները ի հայտ էին բերել սրահային արևայրուքի և երիտասարդ կանանց շրջանում տարածված մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր և մահացու տեսակի` մելանոմայի միջև առկա կապը:
«Դա բացատրվում է լուսային լամպերի արտադրած ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությամբ,- նշում է դոկտոր Լեֆելը.- նախ՝ սրահային պայմաններում մաշկը ստանում է գրեթե բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի այդ, դրանց ուժգնությունը 10-15 անգամ ավելին է` ցերեկային արևի համեմատ»: Ու թեև որոշ սրահներ շարունակում են պնդել ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության մասին, մի՛ խաբվիր: Այդ ճառագայթները վնասում են կերատինոցիտ կոչվող մաշկային բջիջները, ինչը, մասնագետների պնդմամբ, տանում է չարորակ գոյացությունների:
5. Արևը կարող է վնասել ամենաանսպասելի պահերին
Բացօթյա սրճարանում: Նույնիսկ եթե սեղանիկը պաշտպանված է ծածկով, ուլտրամանուշակագույն ճառագայթները շարունակում են թափանցել անգամ ծածկի կտորից ներս:
Երբ դու կրում ես երկար զգեստ: Կտորի SPF-ը մոտ 15 է: Դա, իհարկե, վատ չէ, սակայն, ողջ օրն արևի տակ անցկացնելու համար բավարար չէ:
Ամպամած կամ մառախլապատ օրերին: Ամպերը չեն կարող արգելափակել բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուստի քո մաշկը վտանգված է գրեթե նույնքան, որքան արևոտ օրերին: Ու քանի որ ամպամած օրերին հավանաբար արևային ակնոց չես կրում, վտանգում ես նաև աչքերդ:
6. Պաշտպանվիր սննդի միջոցով
Իհարկե, սնունդն արևապաշտպան միջոցներին փոխարինել չի կարող, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները, կան մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել արևի վտանգավոր ազդեցությունը:
Մուգ շոկոլադ
Այն պարունակում է ֆլավոնոիդ կոչվող հակաօքսիդանտ, որը կրճատում է մաշկի կլանած ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակը:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` մոտ 100 գր շոկոլադե սալիկ կամ մեկ գդալ ֆլավոնոիդով հարուստ կակաոյի փոշի՝ կաթի հետ:
Լոլիկ
Լիկոպեն կոչվող հակաօքսիդանտը ևս կրճատում է կլանված ճառագայթների տոկոսը, հատկապես` լոլիկը եփված վիճակում ուտելու դեպքում:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` լոլիկով սոուսի մեկ փոքր բաժակ` սպագետիի կամ պիցցայի համադրությամբ:
Սուրճ
Այս ըմպելիքի սիրահար կանայք ավելի քիչ են վտանգված բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու` համեմատած սուրճ առհասարակ չգործածող կանանց հետ: Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտությունները երևան են հանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեմ պայքարում կոֆեինի պաշտպանիչ հատկությունները:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` երեք գավաթ:
7. Թռիչքների ազդեցությունը
Ինքնաթիռում գտնված ժամանակ դու, բնականաբար, շատ ավելի մոտ ես արևին: «Դա նշանակում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն օդանավի պատուհանից ներս շատ ավելի ուժգին է և վտանգավոր»,- նշում է գիտությունների դոկտոր Էլեն Մուրմուրը: Նվազեցրու ճառագայթների ազդեցությունը՝ երկարաթև հագուստ կրելով և ինքնաթիռ նստելուց առաջ մաշկդ արևապաշտպան քսուքով պատելով: Դա առավել կարևոր է, եթե նստելատեղդ պատուհանի մոտ է:

Կարդացեք նաև

Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...


Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...


Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...


Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...


Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն